Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին տեղեկացրել է Թուրքիայի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ սպառնալիքների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Proto Thema թերթը, որը հրապարակել է Դենդիասի համապատասխան ուղերձները եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սեպտեմբերի 5-ով թվագրված նամակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն որակվել են «չհրահրված, անընդունելի և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար»: «Դրանց ակնհայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունն ավելի քան տեսանելի են»,-ասել է Դենդիասը և հավելել. «Թուրքիայի հռետորաբանությունը «ուղեկցվում է Էգեյան և հարավ-արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի ազգային ինքնիշխանության խախտումների աճով»: «Իրականում Թուրքիան վերջին տարիներին կառուցում է ռեվիզիոնիստական օրակարգ՝ քարոզչական մարտավարությամբ, որը կասկածի տակ է դնում պայմանագրերով սահմանված տարածաշրջանային ստատուս քվոն՝ դրանով իսկ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,-ասվում է ուղերձում։ Դենդիասը նաև հիշեցրել է, որ հենց Էրդողանը մի քանի ամիս առաջ որոշեց խզել Հունաստանի հետ ամենաբարձր մակարդակով հաղորդակցության բոլոր ուղիները։ «Մեր երկիրը հանդես է գալիս երկխոսության օգտին՝ որպես վեճերի լուծման միջոց, հատկապես հարևան երկրի հետ, որը, ինչպես գիտեք, դեռևս casus belli(պատերազմի համար առիթ) է պահում մեր երկրի դեմ»,-ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը։ «Թուրքիայի պահվածքը Հունաստանի նկատմամբ պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, և ՆԱՏՕ-ն չպետք է բացառություն լինի: Դա չանելով կամ թերագնահատելով իրավիճակի լրջությունը, մենք վտանգվում ենք տեսնել, որ նման իրավիճակ կստեղծվի Հին աշխարհի մեկ այլ հատվածում, մի բան, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա»,-ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում: Սեպտեմբերի 6-ին Հունաստանի ԱԳՆ-ն նաև ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը ստորագրել է ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին։ «Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը բախվում է Թուրքիայի թշնամական պահվածքին թե՛ հռետորաբանությամբ, թե՛ գործով, ինչը դժվար թե հնարավոր լինի տեսնել երկկողմանի հարաբերությունների որևէ այլ դեպքում: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավունքի և խաղաղություն պաշտպանի»,-ասված է ուղերձի մեջ։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34