Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: Այս մասին հայտնեցին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ հանձնաժողովը Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ունի համագործակցության հաջողված փորձ անբարեխիղճ մրցակցության ոլորտում, որի արդյունքներն արդեն իսկ կիրառվում են ամենօրյա աշխատանքում: Նա ընդգծել է, որ այս ծրագրի ներքո ընտրված թեմաները նույնպես խիստ արդիական են՝ հույս հայտնելով, որ նախատեսված երկկողմ այցերն ու փորձի փոխանակումը կնպաստեն աշխատակիցների գիտելիքների կատարելագործմանը նախանշված ոլորտներում: Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Թոմաշ Բույկոն, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի անունից ողջունել է և շնորհավորել մասնակիցներին ծրագրի մեկնարկի առիթով՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է «Լեհական օգնություն» ծրագրի կողմից, որի հիմնական ֆինանսավորողը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների, գաղտնի համաձայնությունների, պայմանագրային առավելությունների և դրա մասով իրավական վերլուծության ներկայացման ուղղություններով:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55