Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն է տրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագծին:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջարկվող խմբագրումներով ոլորտի բարեփոխման առումով առաջնային հրատապություն ունեցող մի շարք ընթացիկ խնդիրների:
Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից և 25-րդ մասերը, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, ինչպես նաև հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների մասնագիտական կատարելագործման համակարգը` այն փոխկապակցելով աշխատավարձի բարձրացման քաղաքականության հետ: Ըստ այդմ՝ գործընթացի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր են սահմանվում:
Ըստ առաջարկվող փոփոխությունների` հաշվի առնելով, որ տնօրենի թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման և հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին, մրցույթի ընթացքում ներկայացնելու է զարգացման ծրագիրը և նրան ուղղվող հարցերը վերաբերելու են ծրագրին:
Նախագիծն ԱԺ կողմից ընդունվելուց և սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո կընդունվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից ուսանողի հեռացման և ազատման, ինչպես նաև անավարտ ուսումնառությունը վերականգնելու, ՄԿՈՒ հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համալրման մրցույթի, մանկավարժական աշխատողների ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և այլ իրավական ակտեր:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44