Մինչև հիմա չկա ստվերային տնտեսության վերաբերյալ կոնկրետ սահմանում, ընդ որում տարբեր երկրներում այն բնորոշվում է տարբեր կերպ: Ստվերային գործունեությունը առկա է ցանկացած պետությունում և բավականին ծավալուն ու լուրջ գործընթաց է դրանից ձերբազատվելը: Սա նույնն է ինչ հանցագործությունը` մասշտաբները կարելի է փոքրացնել, բայց ընդհանրապես չեզոքացնել այն անհնարին է:
Հայաստանում կան մի շարք խոշոր գործարարներ, որոնց բիզնեսների մի մասը գտնվում է ստվերում, և դրա շնորհիվ նրանք տարեկան մոտ կես միլիարդ դոլարով պակաս հարկեր են վճարում։ Դա նրանց ձեռնտու է, քանի որ միջին հաշվով յուրաքանչյուրը շահում է մոտ 25 միլիոն դոլար։
Այդքան չարչրկված ստվերային տնտեսությունը կոչվածը տնտեսական ձեռնարկությունների կողմից հարկերից խուսափելու հանգամանքն է: Տնտեսության ստվերայնությունը կամ «սև դաշտն» իրենից ավելի քիչ խնդիր է ներկայացնում, եթե այն համեմատենք ԱՊՀ-ի երկրների կամ հարևան Վրաստանի հետ: Հայաստանյան փոքր բիզնեսի մի մասը, և միկրոբիզնեսը գրեթե ամբողջությամբ, այդ թվում ընտանեկան և անհանատական ձեռնարկատիրությունը, գտնվում են ստվերում և ընդհանրապես գրանցված չեն:
Ժամեր առաջ գործադիրի ղեկավարը ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելով ՊԵԿ-ի նոր նախագահին նշել է. «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»:
Պետք է փաստենք, որ սա վերջին երկու տասնամյակում տարաված արատներից է, երբ համակարգի բարեփոխումների կամ ստվերի դեմ պայքարի շրջանակներում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով տուժվում են մաքուր դաշտում աշխատողները
Պատկան մարմինների գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու: Ստվերային գործունեությունը այնպիսի երևույթ է, որը չի թողնում ոչ մի պաշտոնական հետք: Այստեղ չկան այնպիսի փաստաթղթեր ինչպիսիք են օրինակ հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները, չեն արտացոլվում եկամուտները կամ ծախսերը:
Ստվերային տնտեսությունն առկա է նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ բարձր է բնակչության և կենսամակարդակը, և եկամուտները, ինչպես նաև գործում է լիարժեք հարկային համակարգ:
ՊԵԿ-ում նոր պրոցես է սկսվում, իսկ թե ինչ արդյունք կունենանք՝ ցույց կտա ժամանակը:
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
09:02
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03