Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաեւ շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել:
Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ժամանել է Հնդկաստանի 9898 քաղաքացի, դուրս եկել՝ 11 հազար 262-ը։ Նկատենք, որ մեր հայրենակիցները գնում են այլ երկրներ, հատկապե ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ հարցում ծուլացել են: Առաջարկվող գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, բայց եւ դժգոհում են, թե աշխատանք չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01