Վերջին երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ժամանակին քաղաքական ուժերը այդքան էլ լուրջ չէին վերաբերվում համայնքային ընտրություններին: Վերջին ընտրությունները աննախադեպ էին կուսակցությունների միջև մրցակցության և տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման ու քննարկումների տեսանկյունից:
«Զորահանդես պատերազմից առաջ»: Ահա այսպես կարելի է բնորոշել ՏԻՄ ընտրությունները: Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ սա շատ լավ հնարավորություն է պարզելու, թե քաղաքական ուժերը ռեսուրսների ինչ հարաբերակցությամբ են մտնելու 2017 թվական: Իհարկե դեռ ժամանակ կա և արձանագրված արդյունքները կարող են որոշ չափով տարբերվել 2017 թվականին ձևավորվող խորհրդարանի կուսակցական բաժանումից,սակայն խոսել էական և շրջադարձային փոփոխությունների մասին գոնե այս պահին տեղին չէ և ոչ էլ առկա են դրա նախադրյալները:
Գլոբալ առումով «հանուն իշխանության, բայց ոչ իշխանության դեմ» գաղափարներով շարժվող կուսակցություններն այդպես էլ չկարողացան կոնսոլիդացվել և միանալ ՀՀԿ-ի դեմ պայքարին, այնինչ խոշոր քաղաքներում արձանագրված արդյունքները տալիս էին այդ պայքարը հաջող ավարտին հասցնելու բոլոր նախադրյալները: Ոմանք փորձեցին շարժվել ինքնուրույն, իսկ որոշներն էլ վերջիվերջո դրժեցին իրենց կողմից տրված խոստումը, որը ամրագրվել էր համաձայնագրի տեսքով:
Իշխանափոխության մասին խոսակցությունները կշարունակվեն այնպես, ինչպես որ եղել են ՏԻՄ ընտրություններից առաջ: Համայնքներում և քաղաքներում տեղի ունեցած քվեարկությունը այդպես էլ չօգտագործվեց ընդդիմադիր ուժերի կողմից, որպես իշխանափոխության հասնելու հարթակ: Այլ կերպ ասած «մեկ քայլ առաջ» անելու փոխարեն ընդդիմությունը կրկին «դոփեց տեղում»:
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
09:02
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03