Մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունն օգտագործվել է ընտրական, քաղաքական նպատակներով. դա անթույլատրելի է
09.09.22 | 15:15
Չնայած մեր բազմաթիվ հիմնավոր հերքումներին՝ մեր մրցակից թիմերից մեկը պարբերաբար պնդում է(հավանաբար, դա նախընտրական տակտիկա է), թե իբրև Բյուրեղավան համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» ու ԲՀԿ կուսակցությունների ձևավորած «Միասնություն» դաշինքի համայնքապետի թեկնածու, գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը քաղաքական հաշվեհարդար է իրականացնում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրված Արմեն Սարգսյանի կնոջ՝ Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն Էլինա Հայրապետյանի նկատմամբ:
Շարունակում ենք վստահ պնդել, որ քաղաքական հետապնդման որևէ դրսևորում գոյություն չունի, մանկապարտեզի տնօրենը նկատողության է արժանացել միանգամայն հիմնավոր պատճառներով(մոտ օրերս կներկայացնենք փաստերը):
Ավելին, մեր ձեռքի տակ ունենք հիմնավոր փաստ(ստորև ներկայացվում է), թե ինչպես է Բալասյանի մրցակցի(կամ նրա կնոջ կողմից) կողմից մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունն(նրա սոցիալական էջը) օգտագործվել ընտրական, քաղաքական նպատակներով, ինչն ոչ միայն ապօրինություն է, այլև կրթական հաստատությունը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու արատավոր երևույթ:
Մեր մրցակիցները փորձում են արհեստական աղմուկի միջոցով քողարկել իրենց կատարած ապօրինությունը, քաղաքական հետապնդման իմիտացիա ստեղծել:
ԲՀԿ-ի ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ձևավորված «Միասնություն» դաշինքը մրցակցային, օրինական ընտրությունների հիմնական ջատագովն է, որովհետև վստահ է որ` Հակոբ Բալասյանի ղեկավարությամբ, համոզիչ հաղթանակ է տանելու սեպտեմբերի 25-ի ընտրություններում:
Ի դեպ, դրա մասին են վկայում մի քանի արժանահավատ սոցիոլոգիական հարցումներ: