15 երկրների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարկանդում։
Ուզբեկստանի նախագահի մամուլի խոսնակ Շերզոդ Ասադովը հայտնել է, որ այս միջոցառումը կլինի կազմակերպության ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը 2019 թվականից ի վեր։ Դրանով կավարտվի նաև կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահությունը։
Գագաթաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի. Պաիկիստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ղեկավարները։
Միջոցառմանը դիտորդ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն նաև Բելառուսի, Իրանի ու Մոնղոլիայի նախագահները։ Հյուրի կարգավիճակով գագաթաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջպետական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայան հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են:
ՇՀԿ հիմնական մարմիններում նախագահությունը իրականացվում է ըստ անդամ պետությունների անվանումների` ռուսերեն այբուբենի համաձայն` մեկ տարի ժամկետով:
ՇՀԿ պաշտոնական լեզուներն են ռուսերենը և չինարենը:
2015թ. հուլիսի 10-ին Ուֆայում կայացել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ելույթով հանդես է եկավ ՀՀ արդեն նախկին Նախագահ Ս.Սարգսյանը:
Ուֆայի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` այդ թվում Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:
Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրն ստորագրվել է 2016թ. ապրիլի 16-ին ք.Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03