Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետ պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին: Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների և ուսուցչական անձնակազմի հետ: Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և փաստել, որ Արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլևս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն: «Կրթությունն է թե՛ ինքնազարգացման, թե՛ վերափոխվելու, թե՛ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացմամբ աշխատելու հենքը: Պետական այսպիսի աջակցությունն իրապես աննախադեպ հնարավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար, որից պետք է միանշանակ օգտվել: Այսպիսի հնարավորություն անգամ շատ ու շատ առաջադեմ երկրներում չկա, ուստի մեր ուսուցչական անձնակազմի օժանդակությամբ պետք է մոտիվացված կերպով շարունակեք կրթվել, լցնել ձեր առօրյան օգտակար զբաղվածությամբ:»,- նշել է Սարգսյանը: Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաև մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, և գիտելիքների պաշարն ամրապնդել: Փոխնախարար Սարգսյանը նաև շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել հիմնարկի օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական պլանավորման, տարեվերջին ավարտին կհասցվեն: Այցին մասնակցել են նաև Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները:
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03