Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա նիստը ՝ հիբրիդային համակարգով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ «Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են «Կանվոնդո-2024»` պատանեկան և «Միլանո-Կորտինա-2026» ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը: Հաստատվել են «Փարիզ -2024»-ի մրցումների ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև «Լոս Անջելես-2028»-ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը: ՄՕԿ-ը բազմաթիվ մտահոգություններ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / կառավարման վերաբերյալ: Կազմակերպության գործկոմը այդ առթիվ նամակ է ուղարկել IBA-ին: Բռնցքամարտը ներկայումս ընդգրկված չէ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում:Պատճառաբանվում է, որ մարզաձևում ցանկալի առաջընթաց չկա: Բայց ՄՕԿ-ը կշարունակի հետևել կառավարման աշխատանքներին: Ինչպես հայտնի է, «Տոկիո-2020»-ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել են ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ, որովհետև IBA-ն զրկվել էր նման հնարավորությունից։ Նշանակվել է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ՝ Երևանում»:
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02