«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, ի թիվս այլ գործոնների, վկայում են նաև նրանց ցուցակները, որոնց մեջ տեղ են գտել բավականին ուշագրավ անցյալով մարդիկ, այդ թվում՝ երկար տարիներ «նախկինների» օրոք գյուղապետ աշխատածներ: Նրանցից ոմանք նույնիսկ անցնում են քրգործերով, իսկ որոշներն էլ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում: Կոտայքի մարզի Ակունք համայնքում էլ ՔՊ–ն հենց համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում Հունան Ռուբենյանին, որը 30 տարի համայնքի ղեկավար է առաջադրվել ու, ինչպես համայնքում են նշում, «հավերժ համայնքապետը» միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ է ընտրվել՝ հանդես գալով տարբեր կուսակցությունների դրոշի ներքո: Սոցցանցերում տեղեկություններ կան, որ նա թեպետ արձակուրդում է, բայց ամբողջ օրը գյուղապետարանում է անցկացնում: Ի դեպ, ինչպես համայնքների մեծ մասում, այստեղ էլ, ըստ էության, ՔՊ-ի գլխավոր զենքը ասֆալտապատումն է: Ինչպես ասում են, նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03