Այս ամսվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկում է ընթանում։ Այս մասին հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան: Օրակարգում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ԱՄՆ-ի զենքն ու հակամարտությունները Ուկրաինայում եւ Սիրիայում, գրում է Reuters-ը։ Սպասվում է, որ Էրդողանը Վաշինգտոն կայցելի սեպտեմբերի 17-ից 22-ը։ Բայդենը եւ Էրդողանը վերջին անգամ հանդիպել են հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, որտեղ Թուրքիան հանել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտի վրա սահմանած վետոն։ Այդ գագաթաժողովի ավարտին Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, եւ որ ինքը վստահ է, որ վաճառքի համար անհրաժեշտ Կոնգրեսի հավանությունը կարելի է ստանալ։ Երկու նախագահների միջեւ քննարկումները կներառեն Ուկրաինայի հակամարտությունը, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները եւ Ուկրաինա հացահատիկի արտահանման գործարքը, ասել է աղբյուրը։ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ տրամադրությունները վատթարացել են վերջին մի քանի տարիների ընթացքում այն բանից հետո, երբ Անկարան ձեռք է բերել ռուսական արտադրության պաշտպանական հրթիռային համակարգեր, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման, ինչպես նաեւ Թուրքիան բացառվել է F-35 կործանիչների ծրագրից: Հուլիսին ամերիկացի մի շարք օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահին՝ դեմ արտահայտվելով Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Իրենց նամակում օրենսդիրները նշել են, որ «Թուրքիայի կողմից աջակցվող ուժերն օգտագործել են ԱՄՆ-ի արտադրության զենքերը ռազմական հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ ռմբակոծել են քաղաքացիական թիրախները, ինչպես, օրինակ, հիվանդանոցներն ու դպրոցները Իրաքում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում»: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ազգային պաշտպանության ակտում փոփոխություններին, որոնք կբարդացնեն Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախագահ Ջո Բայդենի ծրագիրը: Սակայն օգոստոսի վերջին Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցերը։ Թուրքիան ձգտում է ստանալ 40 F-16 Block 70 կործանիչ եւ 80 Block 70 լրակազմ՝ ռազմաօդային ուժերին սպասարկող իր ինքնաթիռները արդիականացնելու համար:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34