Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է, «Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգը կարելի է համարել մահացած: Հանգուցյալը 31 տարեկան էր, դա պետք է լիներ ծաղկման շրջան, նոր մտքերով, նոր նախագծերով, հասուն ավյունով հանգուցյալը պետք է վստահությամբ նայեր դեպի ապագան, սակայն գուցե հենց ծնված պահից անպատրաստ էր պետական կյանքին, ուներ թյուր պատկերացումներ իրականության ու իրեն շրջապատող աշխարհի մասին, շատ էր սիրում փող ու իշխանություն, մեկուսացած էր ժողովրդից և կարծում էր, որ հենց դա է քաղաքականության ու պետական կյանքի իմաստը, սակայն, ավաղ, նա սխալվում էր: Իշխանությունը նպատակ չէ, այլ գործիք է բոլորի բարօրության ու անվտանգության համար, իսկ փողը միջոց է ապագայի կերտման համար: Հանգուցյալն ուներ մանկական հիվանդություններ և վատ հատկություններ՝ ինքնահավան էր, կամակոր էր, չէր սիրում սովորել ու կրթվել, խորհուրդներ չէր լսում, նաեւ բութ էր ու շատակեր, և, երբ բոլորեց իր 27 տարին, հիվանդացով քաղցկեղով, որից այդպես էլ ուշքի չեկավ և անցավ անկողնային ռեժիմի, այդպես էլ չհասկանալով, թե որն էր իր հիվանդության ախտանիշը: Քաղցկեղն իր պալարներով պատեց մարմինը և փոխարինեց քաղաքական համակարգին: Վերջին տարիներին կես գիտակցության վիճակում էր գտնվում, դեմենցիան ժամանակից շուտ էր սկսել զարգանալ, փորձում էր հիվանդության դեմ Դիմադրության շարժում սկսել, սակայն արդեն ուշ էր, հիվանդը չէր հասկացել իր անառողջ ապրելակերպի սխալները, դասեր չէր քաղել: Վերջին ամիսը կոմայի մեջ էր ու այդպես էլ գիտակցության չգալով կնքեց մահկանացուն, վերջնականապես պարտվելով հաղթանակած քաղցկեղին: Մահն ինչ-որ բանի վերջն է, որին գալիս է փոխարինելու մի նոր կյանք, որին սպասում ենք»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02