Մինչ ուկրաինական պատերազմի սկսվելը Ռուսաստանի ներսում ձևավորվել էր ուժերի որոշակի բալանս։ Մի կողմից ԱՄՆ-ը չէր կարողանում Պուտինին հեռացնել իշխանությունից, մյուս կողմից Պուտինն էլ չէր կարողում վերջնականապես կոտրել ամերիկյան համակարգը Ռուսաստանում և վերականգնել ինքնիշխանությունը։
Նման բալանսի առկայության պայմաններում Ռուսաստանի նման պետությունը չի կարող երկար գոյատևել։ Հետևաբար պետք էր այդ բալանսը խախտել, պետությանը և էլիտաներին թափ տալ։ Այդ բալանսը Վլադիմիր Պուտինը խախտեց ռազմական օպերացիա սկսելով Ուկրաինայում։
Իհարկե, այդ քայլը նաև ռիսկային էր, սակայն այլ ելք չկար։ Հիմա գործընթացն արդեն ստացել է օբյեկտիվ բնույթ և նույնիսկ ինքը` Վլադիմիր Պուտինը այն կանգնեցնել չի կարող։
Պատերազմը Ուկրաինայում բերելու է արմատական փոփոխությունների հենց Ռուսաստանի ներսում` ինքնիշխանության լիակատար վերականգնմամբ, իսկ բոլոր անհաջողություններն ու կորուստները միայն արագացնելու են այդ գործընթացը։ Ոչ մի Հայրենական պատերազմում, իսկ Ռուսաստանի համար պատերազմն այսօր հենց այդպիսինն է, հեշտ հաղթանակ չի լինում։
Перед началом украинской войны внутри России сформировался определенный баланс сил. С одной стороны, США не могли отстранить Путина от власти, с другой стороны, Путин не мог окончательно сломать американскую систему в России и восстановить суверенитет.
При таком балансе такое государство, как Россия, не может долго существовать. Поэтому необходимо было нарушить этот баланс, встряхнуть государство и элиты. Владимир Путин нарушил этот баланс, начав военную операцию на Украине.
Конечно, этот шаг был рискованным, но другого выхода не было. Сейчас процесс уже приобрел объективный характер и остановить его не может даже сам Владимир Путин.
Война на Украине вызовет коренные изменения внутри самой России с полным восстановлением суверенитета, а все неудачи и потери только ускорят этот процесс. Ни в одной Отетечественной войне, а для России сегодня именно такая война, легкой победы не бывает.