Գերմանացիները կարող են ծանրաբեռնել իրենց էներգահամակարգը՝ անցնելով անարդյունավետ էլեկտրատաքացուցիչների, փորձելով խուսափել ձմռանը գազի անբավարարությունից, նախազգուշացրել են կոմունալ ծառայությունները կիրակի հրապարակված հոդվածում, տեղեկացրել է Reuters-ը։
Տնային տնտեսությունները էլեկտրական ջեռուցիչներ են գնում՝ ներառյալ շարժական սարքերը, նրանք մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է կրճատել կամ էլ ավելի սահմանափակել գազի մատակարարումները։
BDEW էներգետիկ եւ ջրմուղ ձեռնարկությունների գերմանական ասոցիացիայի կառավարիչ տնօրենը Handelsblatt թերթի հարցազրույցում ասել է, որ սպառողները կարող են էլեկտրաէներգիայի էլ ավելի մեծ հաշիվներ ստանալ, եթե սարքերը խնայողաբար չօգտագործեն։
«Եվ նրանք կարող են ծանրաբեռնել էլեկտրացանցերը, երբ ցուրտ ձմռան գիշերը շատ ընտանիքներ միաժամանակ միացնեն ջեռուցիչները քաղաքի նույն մասում»,- թերթը մեջբերել է BDEW-ի տնօրեն Քերսթին Անդրեային։
Նա նշել է, որ հասկանում է մարդկանց վախը ցրտից, բայց խնդրի լուծման որոշ մեխանիզմներ կարող են հանգեցնել հակառակ արդյունքի։
Գերմանիան Եվրամիության այլ երկրների հետ միասին փորձում է աջակցել բնակելի տներին եւ արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք ենթարկվել են էներգակիրների գների աճի ազդեցությանը ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատճառով։
Գերմանիայի կառավարությունը խոստացել է, որ գազի անբավարարության դեպքում առաջին հերթին կնորմավորվեն արդյունաբերական սպառողների մատակարարումները, իսկ մասնավոր տնային տնտեսությունները կազատվեն որեւէ կրճատումից։
Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության նախագահ Կլաուս Մյուլլերը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի տեղային անջատումներ կարող են կատարվել ջեռուցիչների համատարած օգտագործման պատճառով, նշել է Tagesspiegel թերթը։
Մյուլլերն ավելացրել է, որ անգամ գազի «ամենաբարձր գների» դեպքում էլեկտրատաքացուցիչները, միեւնույն է, սպառողների վրա ավելի թանկ կնստեն, քան գազի կենտրոնական ջեռուցումը։
Գերմանացիները գնել են 600 000 էլեկտրատաքացուցիչ սարք տարվա առաջին կեսին, ինչը մոտ 35 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, վկայում են GfK շուկայի հետազոտողի տվյալները։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02