Զբոսնելով Իրաքի հյուսիսային Հաթրայի հին փլատակներում՝ տասնյակ այցելուներ հիանում են այն վայրով, որտեղ կյանքը նորից է սկսվում ջիհադականների ոչ երկար, բայց դաժան կառավարումից հետո, գրել է AFP-ն։
Հաթրան մ.թ.ա II-III դարերի հուշարձան է եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է անհետացման սպառնալիքի առջեւ։
Այն գտնվում է Մոսուլից՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մայրաքաղաքից երկու ժամ հեռու, այն ԻՊ-ից հետ է վերցվել 2017թ.։
Պարթեւական կայսրության կարեւոր կրոնական եւ առեւտրային կենտրոնը՝ Հաթրան, ծանրակշիռ ամրություններ եւ հիասքանչ տաճարներ ուներ, որոնք համատեղում էին հունական եւ հռոմեական ճարտարապետական ոճերը արեւելյան զարդանախշերի հետ։
2015թ. ԻՊ-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ զինյալները ոչնչացնում են մի շարք հարթաքանդակներ՝ կրակելով եւ ավերելով արձանիկները։
Փետրվարին իշխանություններն այստեղ երեք վերականգնողական աշխատանք իրականացրին՝ հռոմեական ոճի քանդակի, որը պատկերում էր բնական մեծության ֆիգուր, եւ մեծ տաճարի կողային հարթաքանդակների։
ԻՊ-ի դեմ հաղթանակից հինգ տարի հետո Մոսուլը եւ նրա շրջակայքը վերադարձել են բնականոն կյանքի, չնայած վերականգնման ջանքերը անհաջողության են մատնվում։
2014թ. Իրաքում եւ Սիրիայում ընդարձակ տարածքների զավթմամբ իշխանության գալուց հետո ԻՊ-ը բախվել է հակահարձակումների երկու երկրներում։ 2017թ. վերջին իրաքյան ուժերը հաղթանակ տարան։
Իրաքն աստիճանաբար բացվում է արտասահմանցի զբոսաշրջիկների առջեւ, եւ տասնյակ զբոսաշրջիկներ, հատկապես Արեւմուտքից, գալիս են այստեղ, ոմանք անգամ համարձակվում են Մոսուլ մտնել։
Կրոնական տուրիզմը շիաների համար սրբազան Քարբալա եւ Նաջաֆ քաղաքներ բարգավաճում է, հիմնականում Իրանի շնորհիվ։
Բայց խնդիրները մնում են, եւ զբոսաշրջային ենթակառուցվածքն Իրաքում, որը հարուստ է նավթով, բայց քայքայվել է տասնամյակներ տեւած մարտական գործողությոններից, դեռեւս բազային է մնում։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02