ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին մեկնում է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ թագուհու հուղարկավորությանը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տան կողմից տարածված աշխատանքային գրաֆիկում
«Շաբաթ օր՝ 2022 թվականի սեպտեմբերի 17: Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը»,- ասված է փաստաթղթում:
Սեպտեմբերի 11-ին Բայդենն ընդունել է թագուհու հուղարկավորություն այցելելու պաշտոնական հրավերը: Ավելի վաղ նա հայտարարել էր հուղարկավորությանն անձամբ ներկա լինելու մտադրության մասին
CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, ճշտել է, որ հուղարկավորություն այցելելու հրավերը տարածվել է բացառապես ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկիոջ վրա: Այսպիսով, Բայդենը Մեծ Բրիտանա կմեկնի առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության: CNN-ն ընդգծում է, որ «նախկինում պետական հուղարկավորություններին գործող նախագահին թույլատրվում էր հետը տանել պետական պաշտոնյանների պատվիրակություն»:
Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գեւորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գեւորգ VI-ի հուշամատուռում: Եղիսաբեթ Բ-ն, որը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս:
Նոր տիրակալ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտեւի մինչեւ Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22