«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի հիմքում ընկած է գործարար շրջաններից ստացված առաջարկությունները»,-ԱԺ մեկնարկած նստաշրջանի առաջին օրինագիծը զեկուցելով՝ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նա հայտնեց, որ լրացմամբ հնարավորություն է ստեղծվում որպեսզի առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրենց մոտ հայտնաբերված խոտան արտադրանքը, ինչպես նաև պայմանագրով երաշխիքային ժամանակով վաճառված և արդեն գնորդի մոտ հայտնաբերված խոտան ապրանքը կարողանան հետ ընդունել և այդ ծավալը համախառն եկամուտի 1%-ի չափով հնարավորություն ունենան շահութահարկի բազային հարկման նպատակով նվազեցնել:
Փոխնախարարը պարզաբանեց, որ այն հնրավոր կլինի, երբ մատակարարը որնպես պայմանագրային պարտավորություն իր վրա չի վերցնում խոտան արտադրանքը նորով փոխարինելու կամ այլ կերպ փոխհատուցում տրամադրելու պարտավորությունը:
Ըստ Պողոսյանի՝ կառավարությունը որոշել է, որ նման կորուստները համարվեն որակական կորուստ:
«Ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ կարգավորումը կկիրառվի 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վար: Նախագծով նաև նախատեսվում է այդ օրվա դրությամբ առկա խոտան ապրանքի պաշարից հնարավորություն տրվի համախառն եկամտի 2%-ի չափով, կրկին որպես որակական կորուստ, նվազեցում կատարել շահութահարկով հարկվող բազայից»,-ասաց Ֆինանսների փոխնախարարը:
Պատասխանելով նիստին ներկա միայն ՔՊ-ական պատգամավորների հարցերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրեց, որ օրենքի ընդունմամբ չարաշահումներ չեն լինի, քանի որ նման ապրանքի մասին որոշում կկայացվի սահմանված կարգով դրանքփաստաթղթավորելուց հետո:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01