Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի կարող պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությունը կարող է երբեւէ վերաճել զինված հակամարտության։
Associated Press-ի հարցին, թե կարող է արդյոք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի հռետորաբանության սրացումը դառնալ զինված հակամարտության նախաբան, Միցոտակիսը բացասական պատասխան է տվել. «Ես չեմ հավատում, որ դա երբեւէ տեղի կունենա։ Եվ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա, Թուրքիան ջախջախիչ պատասխան կստանա։ Եվ ես կարծում եմ, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին։ Թուրքիան գիտի հունական (զինված) ուժերի կոմպետենցիայի մասին»,- ասել է նա։
Միցոտակիսն ավելացրել է, որ չնայած Էրդողանի «անընդունելի» մեկնաբանություններին՝ ինքը բաց է երկխոսության եւ նրա հետ հանդիպելու համար։
Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Լարվածության հերթական փուլը տեղի ունեցավ 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։ Այդ ժամանակվանից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02