Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը կառավարող «Թալիբան» շարժմանը կոչ է արել նորից բացել միջնակարգ դպրոցներն աղջիկների համար եւ ծափահարել է Փակտիա արեւելյան նահանգի աշակերտուհիներին, որոնք, բնակիչների խոսքով, բողոքել են այդ միջոցի դեմ, տեղեկացրել է Reuters-ը։
«Փակտիայի աշակերտուհիների ձայնը մեր բոլոր աղջիկների եւ ամբողջ Աֆղանստանի ձայնն է»,- գրել է նա Թվիթերում։ Քարզայը մնացել է Քաբուլում այն բանից հետո, երբ թալիբները զավթեցին իշխանությունը մեկ տարի առաջ։- Մենք խնդրում ենք գործող իսլամական կառավարությանը բացել դպրոցները»։
Մարտին կառավարող թալիբները անսպասելի շրջադարձ կատարեցինաղջիկների համար միջնակարգ դպրոցները բացելու խոստումների հարցում, դասի եկած որոշ աղջիկների արցունքոտ աչքերով թողնելով։
Այս շաբաթ Փակտիայի իշխանությունները հայտարարել են, որ միջնակարգ դպրոցներն աղջիկների համար նորից բացվել են, չնայած այդ քայլը պաշտոնապես հավանության չի արժանացել։
Շաբաթ օրը Փակտիայի տեղեկատվական բաժնի ղեկավարը լրագրողներին ասել է, որ ցանկացած ենթադրություն դպրոցների փակման մասին «քարոզչություն է»։
Սակայն բնակիչները գործակալությանը տեղեկացրել են, որդպրոցները փակվել են շաբաթ օրը։
Տեղի Tolo հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես են տասնյակ աղջիկներ դպրոցական համազգեստով քայլում փողոցում՝ վանկարկելով։ Փակտիայում եւ Քաբուլում թալիբների կրթության հարցերով ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին։
«Թալիբանի» աղբյուրները տեղեկացրել են, որ շարժման շատ անդամներ ցանկանում են, որպեսզի աղջիկները կարողանան միջնակարգ դպրոց հաճախել։
Թալիբները հայտարարել են, որ աշխատում են աղջիկների համար միջնակարգ դպրոցների վերաբացման պլանների ուղղությամբ , բայց չեն նշել, թե երբ։
Կրտսեր դպրոցական տարիքի աղջիկները եւ համալսարանների ուսանողուհիները կարող են առաջվա պես դասերի հաճախել։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02