ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարարի խորհրդական Վուկ Ռադուլովիչին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և դեսպանության խորհրդական Զորան Մարինկովիչը: Վուկ Ռադուլովիչը Հայաստան էր ժամանել 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «STARMUS» փառատոնի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Սերբիայի Հանրապետության ներկայացուցչին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և փառատոնին մասնակցելու համար: Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ներկայում Հայաստանում բարեփոխումներ են իրականացվում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, և պետական բյուջեից շարունակաբար ավելի շատ գումար է հատկացվում հանրակրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Նա նշել է, որ այս համատեքստում ԿԳՄՍ նախարարությունը հետաքրքրված է Արևելյան Եվրոպայի և հատկապես Սերբիայի փորձով: Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև ԵՄ և ԵԽ ծրագրերի («Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա», «Ստեղծագործ Եվրոպա», «Մշակութային ուղիներ») շրջանակներում համագործակցելու ուղիներին: Կարևորվել է մշակույթի ոլորտում համագործակցության գործնական քայլերի իրագործումը, մասնավորապես Սերբիայի մշակութային մայրաքաղաք Նովի Սադ քաղաքի և Հայաստանի որևէ քաղաքի միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22