Մենք բոլորս համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում համաձայնել է բոլոր կետերի հետ, որտեղ ընդհանրապես չկ Արցախի վերաբերյալ որեւէ խոսք, եւ այդ պարագայում պարզ է դառնում նաեւ եվրոպական այդ կառույցի դիրքորոշումը, որը գազի համը տեսել է եւ ուզում է ավելին ստանալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Միակ բանը նա է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն այդ տեսակետին, կարծես թե, համաձայն չեն: Երկրորդը ՌԴ դիրքորոշումն է, որը պաշտոնապես ներկայացվել է այսօրվա իշխանություններին իր առաջարկները, որտեղ նշված է նաեւ Արցախի խնդրի կարգավորման համապատասխան ձեւը, նաեւ կարգավիճակի հարցը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Արամ Սարգսյանն ասաց.
«Մեր միակ օրակարգն է թույլ չտալ, որ այդ պայմանագիրը կնքվի: Նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) հանձնարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր պայմանագրի տեքստը պատրաստ լինի, որով ինքը ճնաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը Ռուսաստանին համոզիչ կերպով առաջարկում է իր խաղաղապահ ուժերը դուրս բերել Արցախից։ Այս սցենարն արդեն Ադրբեջանը պատրաստել է։ Եվ դա կարող է լինել արդեն դեկտեմբեր ամսին։ Ես որևէ բան չեմ ավելացնում այն ամենին, ինչ կա իրականության մեջ։ Մեր խնդիրն է կանխել սա, կանխել նշանակում է հեռացնել այս իշխանությանը։ Հույս ունենալ, որ խոսքով, հանրահավաքով այս իշխանությանը որևէ բան կարող ենք ստիպել, պարտադրել, դա չի լինելու: Առաջիկա ամիսներին ռազմավարությունը պետք է լինի այն, թե ինչպես իշխանությունից հեռացնել այս մարդուն ու նրա թիմին»,-ասաց Արամ Սարգսյանը։ Քաղաքական գործիչն ասաց՝ Ադրբեջանի ախորժակն օր օրի մեծանում է, դրա ապացույցներից մեկն էլ Զանգելանում օդանավակայանի բացումն է. «Նույնիսկ եթե ռազմական փորձագետ չլինես, պարզ է, թե ինչ է կատարվում։ Ցանկանում են Նախիջևանի, Զանգելանի ու Ֆիզուլիի կողմից կտրել Սյունիքը։ Թող չթվա, որ սա ֆանտաստիկա է, առավել ևս, երբ Հայաստանը իր դաշնակից պետության հետ չի անում ամեն բան, որ հարաբերությունները վստահելի լինեն։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, մեր ռազմավարական դաշնակցի մոտ չկա վստահություն այսօրվա իշխանության նկատմամբ։ Ուրեմն, ի՞նչն է մեր փրկությունը։ Մեր փրկությունը ազգային միասնությունն է, մենք պետք է կարողանանք ֆակտոր դառնալ, ինչը կարող է վախեցնել մեր թշնամիներին»,-ասաց ՀԴԿ նախագահը։ Նրա խոսքով, միայն իշխանությունն ու եկեղեցին կարող են միաբանել հայ ժողովրդին, խնդրանքով արդեն դիմել են Վեհափառին. «Եթե ստացվի այս ուղին անցնել ու մեզ հաջողվի համահայկական համաժողով հրավիրել, ապա այն պետք է ցուցաբերի միասնություն ու մշակի անհրաժեշտ ռազմավարություն։ Բացի այդ պետք է բարեկամ երկրների ճիշտ հարաբերություններ կառուցել»,-ասաց նա։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03