Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը դառնալու տեսլականով սկսել է գործել Revytech՝ հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունը։ Սեպտեմբերի 10-ին Revytech-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին Ընկերության Գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է ստարտափի գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները և Հայաստանում նման ընկերություններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ իրենց առաքելությունն է մեկ կետից մատուցել տեխնոլոգիական համալիր և որակյալ ծառայություններ՝ ուղղված հաճախորդների կարիքների բավարարմանն ու հավելյալ արժեքի ստեղծմանը։
«Մեր նպատակն է Հայաստանում կառուցել մի ընկերություն, որը համաշխարհային շուկայում զգալի դերակատարում կունենա՝ ձգտելով դառնալ վերազգային խոշոր կորպորացիա: Այս ճանապարհին մենք միայնակ չենք. ունենք հզոր գործընկերներ, որոնց հետ կապեր հաստատելուց հետո դառնալու ենք այդ ընկերությունների առաջին և միակ պաշտոնական ներկայացուցիչն այստեղ, ինչը նաև խթան կլինի միջազգային շուկա դուրս գալու համար։ Աշխարհում արագ տեմպերով ընթանում է բիզնեսների թվային վերափոխման գործընթաց, որում շահում են փոփոխություններին ընդառաջ գնացողներն ու նոր պայմաններին արագ արձագանքողները»,-ասել է Տիգրան Սիմոնյանը։
Revytech-ը ստեղծվել է ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան քսան տարվա աշխատանքային և բազմազան նախագծերի իրականացման փորձ ունեցող մասնագետների կողմից: Պրոֆեսիոնալ թիմը, գիտելիքը, հմտությունն ու փորձը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ինստիտուցիոնալ կապերն են այն նախադրյալները, որոնց շնորհիվ Revytech-ը հավակնում է դառնալ առաջատարներից Հայաստանում։ Revytech-ի թիմը ներկայացրել է ընկերության առաջիկա անելիքներն ու ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություներն ու ընթացիկ նախագծերը, որոնց զարգացման ուղղությամբ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Revytech-ի Խորհրդի անդամ, Ծրագրային ապահովման գծով տնօրեն Սերգեյ Տելեշեվը ելույթում նշել է․«Նմանատիպ նախաձեռնություններում մի շատ կարևոր հանգամանք կա՝ հավատը. երբ թիմը հավատում է, նվիրված է գաղափարին՝ ոչ մի արգելք չկա և հաղթահարելի են բոլոր դժվարությունները։ Ու հենց սա է հաջողության հասնելու գրավականներից մեկը։ կարծում եմ, որ մենք ունենք բավականին կայացած ու գաղափարին նվիրված թիմ, հնարավորություններ, որոնց շնորհիվ հաջողելու ենք»։ Revytech-ը մատուցում է ծառայություններ մի շարք ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, ցանկացած բարդության ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում, տվյալների կենտրոնների ստեղծում և կառավարում, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և իրականացում, կորպորատիվ էլեկտրական սնուցման ցանցի նախագծում և մոնտաժ։ Լինելով միջազգային առաջատար UiPath ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Revytech-ը մատուցում է նաև ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման (RPA - Robotic Process Automation) ծառայություն: Ընկերությունն առաջարկում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) պրոդուկտների մշակում և ծառայությունների մատուցում, ինչպես նաև կիբեր (Cyber security) և տեղեկատվական անվտանգության (Information Security) ապահովում։ Revytech բրենդի ներքո հանդես եկող «ACBA TECHNOLOGIES» ընկերությունը հիմնադրվել է «ACBA Federation»-ի և «Revolutionary Technologies»-ի կողմից:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22