Գերմանիան պետք է կատարի երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսով ավելացնելու ՆԱՏՕ-ի նպատակը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամը սպառվի: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ «ՀՆԱ-ի երկու տոկոսը՝ մեր անվտանգության համար… մեզ այս գումարն անհրաժեշտ է առանց որեւէ «եթե»-ի եւ «բայց»-ի, եւ դա մեզ պետք է երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի մեր գործադրած ջանքերն ապարդյուն չլինեն»,- ասել է Լամբրեխտը: «Մենք պետք է կանխենք մի իրավիճակ, երբ մի քանի տարի հետո չենք կարողանա մեզ թույլ տալ այն սարքավորումների սպասարկումը, որոնք հիմա գնում ենք։ Մենք ստիպված կլինենք ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անվտանգությունը կրկին «պետության հիմնական մտահոգությունը» եւ հաջողության հիմքը կդառնա քաղաքականության շատ այլ ոլորտներում: Նա հայտարարել է, որ Բունդեսվերն ապագայում ավելի կարեւոր դեր կխաղա. այն պետք է որպես «մեր ընդհանուր շահերի ծառայությունների կենտրոնական մարմին» դիտվի: Նա որպես օրինակ նշեց Ուկրաինան. այն գոյություն ունի միայն «որովհետեւ կարող է իրեն պաշտպանել ռազմական միջոցներով»: 2022-ին գործող պաշտպանության անհրաժեշտությունն այլեւս տեսություն չէ, այլ իրականություն եւ «գոյության հիմնարար անվտանգության» խնդիր։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01