Մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել աշխատել կամ ամուսնացած են իրենց կամքին հակառակ, վերջին տարիներին շուրջ 50 միլիոնի է հասել, հայտարարել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ ժամանակակից ստրկության մասին իր զեկույցի հրապարակումից հետո: Ճգնաժամերը, ինչպիսիք են COVID-19 համավարակը, զինված հակամարտությունը եւ կլիմայի փոփոխությունը, աննախադեպ խափանում են ստեղծել զբաղվածության եւ կրթության ոլորտում՝ խորացնելով ծայրահեղ աղքատությունը և հարկադիր միգրացիան: 2016-ի վերջին հաշվարկի համեմատ՝ ժամանակակից ստրկության մեջ գտնվող մարդկանց թիվն աճել է մոտ 9.3 միլիոնով։ Ըստ վերջին տվյալների՝ 2021 թ. հարկադիր աշխատանքին բաժին է ընկել ժամանակակից ստրկության մեջ գտնվող 27.6 միլիոն մարդ, որից ավելի քան 3.3 միլիոնը երեխաներ են, իսկ հարկադիր ամուսնությանը բաժին է ընկել 22 միլիոն մարդ։ ԱՄԿ-ն պարզել է, որ հարկադիր աշխատանքի բոլոր դեպքերի կեսից ավելին տեղի է ունենում միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ աշխատանքային միգրանտներն ավելի քան երեք անգամ ավելի շատ կտուժեն: Զեկույցում նշվում է Կատարը, որը նոյեմբերին մեկնարկող ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ այնտեղ աշխատող միգրանտների աշխատանքային իրավունքների խախտման մեջ տարածված մեղադրանքների է բախվել: Սակայն 2018-ի ապրիլին մայրաքաղաք Դոհայում ԱՄԿ-ի գրասենյակ բացելուց հետո երկրի հարյուր հազարավոր աշխատանքային միգրանտների կենսապայմանների եւ աշխատանքային պայմանների առումով «զգալի առաջընթաց» է նկատվել՝ նույնիսկ չնայած աշխատանքային նոր կանոնների կիրառման հետ կապված խնդիրներին, ասվում է զեկույցում։ ԱՄԿ-ի զեկույցում նշվում են մտահոգությունները նաեւ Չինաստանի որոշ հատվածներում հարկադիր աշխատանքի կապակցությամբ։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22