Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը սեպտեմբերի 12-ին կքննարկի այն երկրներին արտակարգ ֆինանսավորում տրամադրելու միջոցները, որոնցում պարենի գների բարձրացման խնդիր է առաջացել Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: Նրանց տեղեկատվությամբ՝ դա ԱՄՀ-ին թույլ կտա Ուկրաինային եւ մի շարք այլ երկրների օգնություն ցույց տալ առանց սովորական, այլ ոչ թե արտակարգ պայմաններում ֆինանսավորման տրամադրման համար պահանջների պարտադիր կատարման: Նրանք պարզաբանել են, որ «Աֆրիկայի շատ երկրներ եւ մի շարք աղքատ պետություններ, որոնք դժվարին կացության մեջ են պարենի պակասից եւ սովից», ֆինանսական օգնության ավելացում են պահանջել: Երկրների ստույգ քանակը, որոնք դիմել են լրացուցիչ օժանդակության համար, եւ օգնության միջոցների մասշտաբն առայժմ չի ճշտվում, վերջնական որոշումը կընդունվի մինչեւ հոկտեմբերին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա աշնանային նստաշրջանը: Ինչպես գործակալությանը հայտնել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը սերտ շփման մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ «ուսումնասիրում է ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային հետագա օգնություն ցույց տալու բոլոր հնարավոր միջոցները»: Այժմ ԱՄՀ-ի պլանը նախատեսում է «սահմանափակ օգնություն Ուկաինայի համար», բայց երկրի ներկայացուցիչները հիմնադրամից ֆինանսավորման «լիարժեք» փաթեթ են պահանջում: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը քննադատության է ենթարկել Արժույթի միջազգային հիմնադամին Կիեւին աջակցություն ցույց տալու գործում «պասսիվության» համար եւ կոչ է արել ակտիվացնելու գործունեությունը: Շմիգալի խոսքով՝ վերջին ամիսներին Կիեւը չի կարողանում ԱՄՀ-ի հետ համաձանեցնել ֆինանսավորման նոր ծրագիրը: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն հայտարարել է, որ մինչեւ այս տարվա վերջը Կիեւը ցանկանում է ԱՄՀ-ի հետ կնքել նոր համաձանագիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22