Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին քննադատել է երկրի ներկայիս ղեկավար Ֆրանուսա Օլանդի մոտեցումը Մոսկվայի հարաբերություններին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ես ցավում եմ քաղաքականության համար, որը ներկայումս վարվում է Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Փարիզ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի չեղարկումը:
Սարկոզին, որը մտադիր է 2017 թ. առաջադրվել երկրի նախագահի թեկնածու, զգուշացրել է «նոր սառը պատերազմի մեջ մտնելու» կապակցությամբ: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի և Եվրոպայի պարտքը և պարտավորությունն է՝ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ»:
«Ինչպե՞ս է հնարավոր կարգավորել իրավիճակը իրար հետ միայն մամլո հաղորդագրությունների միջոցով շփվելու դեպքում»,- ասել է Սարկոզին: Նրա խոսքով՝ «դա անպատասխանատու է»:
Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարը որոշել է չեղարկել այցը Փարիզ «ծրագրից դուրս մնացած միջոցառումների» պատճառով:
Դրանից երկու օր առաջ Օլանդը հայտարարել էր Պուտինի հետ հանդիպման օգտակարության հարցում իր կասկածների մասին: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը արգելափակել է Ֆրանսիայի կողմից առաջարկված Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ հաստատելու բանաձևը:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58