Դատելով թշնամու հայտարարություններից, նրա մտադրությունն իմանալով, արվում է ամեն ինչ հիմք նախապատրաստելու ավելի մասշտաբային գործողություն ձեռնարկելու, ճեղքում իրականացնելու եւ ուժով միջանցքը բացելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը:
«Ավելի մեծ նպատակն է ռազմակալել բոլոր այն շրջանները, որոնք կկապեն Ադրբեջանի արեւմտյան շրջաններն Նախիջեւանի հետ:
Ռազմական գործողությունների դադարեցումը առաջին հերթին ՀՀ հնարավորություններից է կախված: Ամբողջ հարցն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չենք տեսել նպատակադրված գործողություն մեր ռեսուրսներ ներդնելով ՀՀ պաշտպանունակության բարցրացման վրա; Մենք դա չենք տեսել ոչ բյուջեում, ոչ ռազմական սպառազինությունների գնման պլանի հետ կապված, չենք տեսել հանրային աշխատանքներում: Ոչ մի ոլորտում չի զգացվել, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի:
Թուրքիան ամեն կերպ պետք է պաշտպանի Ադրբեջանին: Վերջերս զորավարժությունների անվան տակ Ադրբեջանի ավիաբազան է թարմացվել, այդ թվում F-16 կործանիչներով»,-ասաց նա:
Սողոմոնյանը նկատեց, որ դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, Հայաստանը ոչ թե պատրաստվում է հակադարձելու, արդյունավետ հակահարված տալու, պարզապես իմիտացիոն գործողություններ են իրականացվում, որոնց արդյունք չլինելու հետեւանքով, կասեն՝ դե քանի որ արդյունք չտվեց, պետք է զիջենք փրկվելու համար. «Այս տրամաբանությունն ու միտումն ենք տեսնում»,-ասաց նա:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին, Սողոմոնյանն ասաց, որ վերբալ գործողությունները, հայտարարություններն արժեք չունեն. «Աջակցությունը կլինի այն դեպքում, երբ ՀՀ բարեկամ, դաշնակից պետությունները տեսնեն, որ Հայաստանում կյանքը բերված է պատերազմին հակազդելու տրամաբանության, այսինքն Հայաստանը պատրաստ է դրան: Առանց դրա որքան էլ ՀԱՊԿ-ը նիստ անի, ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ անի, արդյունք չի լինելու»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22