Վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, որոշել է չբոյկոտել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը և մասնակցել դրան: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է կուսակցության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն:
Վրաստանի ԿԸՀ տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերից ստացված ձայների հաշվարկից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը» (48,67 % ձայն), ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (27,11 %) և «Հայրենասերների դաշինքը» (5,01 %): Համաձայն ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ 50 ընտրատարածքում պետք է անցկացվի երկրորդ փուլ:
«Մեր կուսակցությունը մնացել է միակ արևմտամետ ուժը: Մենք թույլ չենք տա «Վրացական երազանքին» միակուսակցական իշխանություն ստանալ երկրում: Հենց այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել, որ չնայած ընտրությունների կեղծմանը՝ կուսակցությունը կմտնի խորհրդարան և կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտարարել է Բաքրաձեն:
Նրա խոսքով՝ չնայած թիմի ներսում այդ հարցում տարաձայնություններին, այդ որոշումը կայացվել է կուսակցության քաղաքական խորհրդի ձայների մեծամասնությամբ:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ինքն իմաստ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների մասնակցության մեջ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47