Կա հստակ ռիսկ, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ընդգծելով, որ այս պահին հայտնի է մոտ 50 զոհված հայ զինծառայողների մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ այդ թիվը «կարող է զգալիորեն աճել»։ «Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն միջազգային հանրության կողմից կատարվածի նկատմամբ. մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանի: Դուք նշեցիք Ուկրաինայի պատերազմը, հենց դրա վրա էլ հույս է դնում մեր հարևանը. որ ամբողջ ուշադրությունը կլինի այնտեղ, և ոչ մի պատշաճ արձագանք մեր հիմնական գործընկերների կողմից»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Հարցին, թե ինչ է Հայաստանն ակնկալում Ռուսաստանից, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Մենք ունենք ռազմական պայմանավորվածություն, դա մեր գլխավոր ռազմական գործընկերն է, և կան որոշակի դրույթներ, որոնք մենք խնդրել ենք, որ նա իրագործի: Մենք լրջորեն կքննարկենք ցանկացած հնարավորություն կամ տարբերակ, որը կարող է լինել»:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01