Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպման ավարտից հետո, ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը:
-Պարոն Բարսեղյան, ընտրական փուլը բնականաբար տապալված է: Ո՞րն են հիմնական պատճառները
-Ես խոսեմ այն ժամանակահատվածի համար երբ գլխավորել եմ հավաքականը, այդ չորս հանդիպումների մասին: Մենք փորձեցինք երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավվել թիմ, որոնք հնարավորություն կունենան հաջորդ շրջափուլում մասնկացեն ընտրական մրցաշարին: Հասկանալի էր, որ որոշ խնդիրներ պետք է լիներ, խաղի արդյունավետությունը և որակը պետք է ընկներ: Արդյունքում ունեցանք չորս պարտություն:
– Ինչքա՞ն կտևի այդ ներգրավման փուլը
– Մենք ունենք 12-ից 14 ֆուտբոլիստ, որոնք կարող են խաղալ արդեն հաջորդ շրջափուլում: Հիմնական կազմից 5-6 հոգի, նաև բոլոր տղաները, որոնք այսօր դուրս եկան փոխարինման: Կարծում եմ այդ գործընթացը շարունակական է և պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ շրջափուլում թիմը ավելի լավ հանդես գա: Ցավալի է, բայց այս չորս հանդիպումներում մենք գոլերի հիմնականում բաց էինք թողնում 80-րդ րոպեից հետո: Դա նշանակում է, որ ֆիզիկական պատրաստվածության հետ խնդիրներ կան: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ ոչ միայն հավաքականում, այլ նաև ակումբներում, որովհետև չորսօրյա հավաքի ընթացքում շատ դժվար հիմնարար ֆիզիկական աշխատանք կատարել:
– Շարունակելո՞ւ եք գլխավորել երիտասարդական հավաքականը:
– Որոշողը ֆեդերացիան է. կքննարկենք, կհասկանանք: Իմ աշխատանքի գնահատականը պետք է տա ֆուտբոլի ֆեդերացիան:
– Ի՞նչ հետևություններ պետք է անել հետագայի համար:
– Այս անհաջողություններից հետո, ես որպես մարզիչ պետք է մեծ հետևություններ անեմ ինձ համար: Փորձում եմ վերլուծել անհաջողության պատճառները: Մի կողմից պետք է հասկանալ, որ Դանիայի հավաքականը մեզնից ուժեղ էր, որակապես ավելի բարձր էր, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հետ խաղերում գոլային պահերն չիրացնելու պատճառով պարտվում ենք: Ես չեմ արդարանում, ուղղակի վերլուծում եմ: Այս խաղն էլ տեսաք, որ կարող էինք և հաղթել և պարտվել և ոչ-ոքի խաղալ: Բայց վերջում կրկին գոլ ենք ընդունում: Այս պահին ես չեի ուզենա հետևություններ անել, քանի որ կարծում եմ սխալ կլինի դա անել խաղից անմիջապես հետո:
– Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու վերաբերյալ ի՞նչ գնահատական եք տալիս:
– Դրա գնահատականը պետք է տա ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Գոռ Մալաքյանը հիմնական կազմի խաղացող է, իսկ Անատոլի Այվազովը և Արթուր Քարտաշյանը փոխարինողների թվում են: Ըստ իս՝ այդ առումով որոշակի օգտակար գործողություն կատարել են:
– Լյուքսեմբուրգի հետ խաղից առաջ շատ էին կարծիքները, որ մեր հավաքականը պետք է անպայման հաղթի, սակայն պարտվեցինք: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին:
– Մոտ 75 րոպե հավասար և լարված պայքար էր: Այն իրավիճակներում, երբ մենք չենք խփում, մրցակիցը միշտ գոլ է խփում: Փաստորեն ստացվում է, որ Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստների խաղամակարդակն ավելի բարձր է: Իրենց առաջնությունում կա երեք խումբ, իսկ տարածաշրջանը այնպիսին է, որ ֆուտբոլային առումով հզոր երկրների խաղացողները, ովքեր չեն տեղավորվում իրենց երկրներում, գալիս են Լյուքսեմբուրգ խաղալու: Ոչ մի արդարացում չեմ որոնում, փաստ եմ արձանագրում: Մենք այդ խաղում պարտվելու իրավունք չունեինք:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին մեզ ջերմ աջակցելու համար:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55