ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ:
Հայտարարությունում ասվում է. «2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատվածներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք
Այդ հերթական արգեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաստատելու պատճառաբանությամբ։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրությանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և, խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը, կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին, միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22