Ադրբեջանը որեւէ ձեւով տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացով, ամեն ձեւով փորձում է տորպեդահարել այն: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը եղել է պայմանավորվածություն, որպեսզի խաղաղության բանակցություններ սկսեն ԱԳՆ-ների մակարդակով. «Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում այդ հանդիպումը կազմակերպել եւ մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում: Եվ այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ-ի նկատմամբ»: Հարցին, թե որն է Ադրբեջանի նպատակը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Նախ տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետեւ վերջին 2 տարվա ընթացքում պայմանավորվածություններ են եղել, որոնք հրապարակային են: Օրինակ, խաղաղության բանակցությունները, ԼՂ խնդրի լուծման բանակցություններ սկսելը, տարածշրջանի ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան: Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում, ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր ֆորմատները: Իսկ ռազմի դաշտում ուզում է ՀՀ սուվերեն տարածք ներխուժել եւ գրավել տարածքը: Ադրբեջանը չի թաքցնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իր նկրտումները»: Անդրադառնալով հայոց բանակի ռազմական կարողություններին, նա սաց. «Մեր բանակը շրունկում է դիմադրել եւ փորձել պաշտպանել իր սովերեն տարածքը, շարունակելու է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Առաջին հերթին մեր զինված ուժերը պետք է պատասխան տան եւ թույլ չտան, որ Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան: Բնականաբար կան նաեւ միջազգային գործիքներ, որոնք բազմազան են: Մենք դրանցից երեքը արդեն գործարկել ենք: Բացի դրանից տեղյակ եք, որ Ադրբեջանի ագրեսիայի հենց առաջին րոպեից սկսած վարչապետը ինտենսիվ կապի մեջ է բոլոր գործընկերների հետ, քննարկում ենք լուծումներ գտնելու համար:Մեր գործընկերների կողմից հստակ հայտարարություններ կան Ադրբեջանին, որ դադարեցնի ագրեսիան եւ դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից»:
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
11:03
10:42
10:15
14:45
14:29
14:09
13:56
13:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55