«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը նաեւ դիրքային կորուստներ ունի թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածում։ Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի պատասխանատու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց Իշխանասարի հատվածում դիրքային փոփոխությունների մասին լուրերը: «Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե մասնավորապես խոսքն ինչ ծավալների դիրքային փոփոխության մասին է, պատասխանեց․ «Ես հիմա չեմ կարող Ձեզ ասել»։ Նախկին զինվորականն ասաց նաեւ, որ պատերազմի տեւողությունը կախված է այն բանից, թե ազգը որքան պառակտված կմնա։ «Եթե այս վիճակը երկար շարունակվի, պատերազմն էլ երկար կձգվի, սա ազգային պայքար է, պետք է բոլորս միասին լինենք, երբ միասին չենք եղել, միշտ էլ հակառակորդն այդ առիթից օգտվել է»,- ասաց Պողոսյանը` չմանրամասնելով, թե ով է պառակտել ազգը: Իսկ ինչպե՞ս պետք է միավորվենք
«Հայրենական պատերազմը ո՞նց է եղել` ընտանիքում բոլորն են մասնակցել, մեկը գուլպա է գործել, մեկը ջուրն է տարել, մեկը կռվել է, երբ հասնենք էդ մակարդակին, հաջողություն կունենանք»։ Արդյոք չպե՞տք է ռազմական դրություն հայտարարվի, եւ մոբիլիզացիա իրականացվի։ «Հարցրեք խնդիրը կատարողին, նա կիմանա»: Ձեր կարծիքո՞վ։ «Կարծում եմ՝ չկա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02