Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։ «Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈՒ-ին»,-նշել է Ղազարյանը։ Փոխմարզպետի փոխանցմամբ, Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ներքին Հանդից, այո՛, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,-նշեց Մարտիրոսյանը։ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված կանայք ու երեխաները, փոխմարզպետի խոսքով, ժամանակավորապես հաստատվել են Գորիսում, Կապանում կամ հարևան՝ համեմատաբար անվտանգ գյուղերում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58