ARM | RUS |

Տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները. Թադեւոս Ավետիսյան

16.09.22 | 12:45

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ ներկայացրել է Հայաստանում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երեզանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։ Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։ Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝ անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեքով, աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։ Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։ Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։ Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝ իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով, ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները, փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը, ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։ Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։ Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։ 2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։ Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։ Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։ Մեկ ամձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձինց բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։ Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։ Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։ Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։ Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։ Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։ Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․ «ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։ Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։ Ամփոփ պատկերը հետևյալն է․ «պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։ Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Հայի տուն անսահման երջանկություն բերելու խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․ խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։ Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։ Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։ Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։ Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։ Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։ Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։ Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։ Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։


Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց...

15:06

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի...

14:38

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն հյուրանոցում

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն...

14:19

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան...

14:04

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը....

13:37

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների...

13:15

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան...

13:00

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55