Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ցավալի պարտություն (1:2) կրեց Լեհաստանի ընտրանուց: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Հետխաղյա ասուլիսում մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ամփոփել է խաղը.
- Ինչի՞ հաշվին էր հաջողվել վերականգնել խաղը:
- Բոլորի հետ էլ պատահում են վատ խաղեր: Ծանր խաղից հետո տղաները հավաքվեցին: Տեսա՞ք, թե որերորդ րոպեին գոլը խփեցին. մրցավարություն խոսել կոռեկտ չէ: Բարձրակարգ մրցավարները զգուշացնում են, նոր են դեղին քարտ ցույց տալիս: Եթե Արաս Օզբիլիսը պահերից մեկն իրացներ, կհաղթեինք:
Ամեն դեպքում, շնորհավորում եմ Լեհաստանին:
- Ընդմիջմանն ի՞նչ եք ասել տղաներին:
- Ասացի, որ նույն մոդելով պետք է խաղանք: Մարկոսը փակեց հենակետայինի դիրքը, իսկ Տարոն Ոսկանյանը լավ կատարեց իր առաջադրանքը: 10 ֆուտբոլիստներով արժանի չէինք պարտության:
- Գաել Անդոնյանը 2-րդ խաղում անըդմեջ սխալներ է թույլ տալիս. ի՞նչ եք անելու:
- Ճիշտ հարց է, սակայն ժամանակ է հարկավոր տեսագրությունները դիտելու համար:
- Չեք կարծո՞ւմ, որ Կորյանի, Սարկիսովի և Արշակյանի մասնակցությամբ այսօր այլ արդյունքն կլիներ:
- Այն վիճակում չէինք, որ կարող էինք հարձակվող դուրս բերել խաղադաշտ: Եզրային կիսապաշտպաններն էին գրոհում. ճիշտ էինք մտածել, սակայն պահերը չիրացրինք: Սարկիսովն իմ մոդելի մեջ չի մտնում, իսկ Արշակյանը չարդարացրեց սպասելիքները:
- Ռոբերտ Լևանդովսկու մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Ում էլ հարցնեք, իր մասին լավ խոսքեր կասեն: Լևանդովսկու մասին խոսելն ավելորդ է, բոլորը կուզենան իրենց կազմում ունենալ: Բացի վերջին գոլից, մեր պաշտպանները կարողացան չեզոքացնել նրան:
- Ո՞ր խաղն էր դժվար. ա՞յս, թե՞ նախորդ:
- Բոլոր խաղերն էլ բարդ են, վերջին 2 խաղերում 10 հոգով ենք մնացել: Շնորհակալություն տղաներին, կարողացան հավաքվել, անսամբլ կազմել: Որոշ ժամանակ անց կարող ենք ավելի լավ խաղալ:
- Խմբում տիրող իրավիճակի մասին ի՞նչ կասեք:
- Լարված է լինելու: Վաղ է խոսել, սակայն մի քանի թիմեր ֆավորիտ են համարվում:
- Ի՞նչն է պակասում մրցակցի համար ավելի լուրջ խնդիրներ առաջացնելու համար, ինչպես ժամանակին էր:
- Այն ժամանակին լավ կազմ ունեինք, բոլորը պատրաստ են: Որոշ ֆուտբոլիստներ այժմ խաղային պրակտիկա չունենք. Դրանք խանգարեցին: Ամեն դեպքում, փորձարկումներ ենք անում և որոշ ժամանակ անց արդյունք կունենանք:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55