ՀՅԴ-ն հայտնում է, որ 2022 թ. սեպտեմբերի 15-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզում` երկրի ԱԳՆ շենքի մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կանխամտածված ագրեսիայի նկատմամբ` ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Ցուցարարները վանկարկում էին «Կանգնիր Ալիև: Դուրս կորիր Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ» և այլն: «Մոտ 20 քաղաքական գործիչներ եկել էին աջակցելու հայկական պայքարը` ներառյալ Գաբրիել Աթթալը` երկրի կառավարության նախկին խոսնակ, իսկ այժմ Պետական հաշիվների գծով նախարար-պավիրակը: Իր խոսքում, Արա Թորանյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որը գրեթե միակն է աշխարհում, ով դիվանագիտորեն արձագանքել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Բավական է գլուխներդ թաղեք հողի մեջ: Եթե ոչ մեկին չթողնենք բաժանել մեզ, մենք կհաղթենք», – նշել է նա` որպես օրինակ բերելով 1918 թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը: Ակցիային միացած Բերիվան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խոսնակը, նշեց. «Հայերի պայքարը, ճնշված ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների և նար Ֆրանսիայի համար, Արևմուտքի համար, մեր երիտասարդության և սերունդների համար»: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն էլ իր հերթին ավելացրեց. «Այսօր Բաքուն հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա: Անթույլատրելի է հարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա և պատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգության և ժողովրդի համար: Մենք պետք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի և Արցախի հայերի անվտանգությունը»»,- ասվում է հաղորդագրությունում։
21:54
21:33
21:09
20:55
20:44
19:49
19:37
19:17
19:02
17:10
16:49
16:36
16:27
15:49
15:09
14:46
14:35
14:17
13:55
13:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33