Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միացել է ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի»՝ քաղաքի ավագանու նիստերը բոյկոտելու որոշմանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանն այս առնչությամբ նշել է, որ Վանաձորում ավագանու առաջին նիստը 3 կուսակցությունները՝ ԲՀԿ, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը» բոյկոտելու են. «Ճիշտ ուղով է գնում գործընթացը...»,-ասել է նա:
Ավելի վաղ ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով անկհայտորեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որեւէ որոշում կայացնել. «Քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամներին եւ այդ քայլով հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց»:
ԲՀԿ Վանաձոր-Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը եւս NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրենք նույնպես միանում են այս նախաձեռնությանը, ինչի վերաբերյալ արդեն քաղաքական խորհրդի որոշում ունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ քվե:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ստացել են 15 ձայն, իսկ ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» (10), «Հայկական Վերածնունդը» (5), «Բարգավաճ Հայաստանը» ( 3) միասին ստացել են 18 ձայն:
Վերջիններս հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն փաստացի նրանցից 4-ը քվեարկել են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին:
Բոյկոտի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է հետեւյալը. «Հրապարակավ ՀՀԿ-ն 15 մանդատ ունի. հիմա երեք խմբակցությունները եթե չմասնակցեն, քաղաքապետն իր ավագանիների, նաեւ ՀՅԴ-ի հետ չի կարող նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, ովքեր համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի էին քվեարկել, եւ դրանից հետո կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47