2022 թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը որպես լարված է բնութագրվում։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տեղեկատվության եւ կապի վարչությունը։ «Խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ժամը 08:50-ից 08:55-ը տաջիկական կողմն ականանետերից գնդակոծել է Բատկենի շրջանի Պասկի Արիկ բնակավայրը։ Ժամը 8։55-ին գնդակոծությունը դադարեցվել է։ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության անձնակազմը, որը տեղակայված են Բատկենի շրջանում, միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարները ժամը 16.00-ին պայմանավորվել էին հրադադարի մասին։ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնամասշտաբ բախումները սկսվել էին ուրբաթ առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Երեկոյան մոտ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարեց տաջիկ զինվորականների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Հիշեցնենք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ են։
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02