ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ հանդիպել է Ռուսաստանում կալանավորված ամերիկացի բասկետբոլի աստղ Բրիթնի Գրայների եւ Փոլ Ուելանի ընտանիքի անդամների հետ, ինչը դարձրել է ԱՄՆ նախագահի եւ նրանց ընտանիքների առաջին անձնական հանդիպումը, հաղորդում է AP-ն: Ռուսաստանում ձերբակալվածների հարազատների հետ նախագահի հանդիպումներից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել է, որ Բայդենը ընտանիքներին հայտնել է իր «անսասան հանձնառությունն աշխատելու բոլոր հասանելի միջոցների ուղղությամբ, որպեսզի Բրիթնին եւ Փոլն անվտանգ տուն վերադառնան»: Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ հանդիպումները չեն վկայում այն մասինկ, որ Ռուսաստանի հետ բանակցությունները նրանց ազատ արձակման համար բեկման են հասել: «Նախագահը չի պատրաստվում հանձնվել,- լրագրողներին ասել է Քիրբին։- Նա վստահ է, որ սա կմնա իր եւ իր թիմի ուշադրության կենտրոնում, եւ նրանք կշարունակեն քրտնաջան աշխատել»: Գրայները Ռուսաստանում է փետրվարից թմրանյութերի օգտագործման մեղադրանքով։ Անցյալ ամիս նա մեղավոր ճանաչվելուց հետո ինը տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ բողոքարկում է պատիժը: Ուիլանը 16 տարվա ազատազրկում է կրում լրտեսության մեղադրանքով, որը, ըստ նրա եւ նրա ընտանիքի, կեղծ է: ԱՄՆ կառավարությունը երկուսին էլ անարդարացիորեն կալանավորված է համարում` նրանց գործերը փոխանցելով պատանդների մասով գլխավոր բանակցողի գրասենյակ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01