Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան: «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք: Հայաստանի Հանրապետությունը չի տալիս այդ միջանցքը: Ինչքան էլ որ շուրջ երկու տարի է՝ տարբեր օղակներ, փորձագետներ, եսիմ ովքեր պնդում են, որ հանձնել է, տվել է, ստորագրել է, եսիմ ինչ են արել, Հայաստանը չի տալիս այդ միջանցքը: Հայաստանն ասում է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բացում եմ բոլոր կետերը, ոչ մի խնդիր չկա, եկեք բոլոր տեղերով անցեք: Բայց իրենց դա չէ պետք: Իրենց պետք է հող, կրկնում եմ, հողակտոր Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը: Նա նաև հարց էր ուղղել ՀՀ քաղաքացիներին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ Հայաստանն իր տարածքից զիջում կատարի հանուն նրա, որ, օրինակ, Ադրբեջանն էլ թույլ տա, որ Լաչինի միջանցքում երկար մնանք: Գինը դա է»,- նշել էր նա: Մարուքյանի այդ խոսքից անցավ մեկ ամիս. Հայաստանը սեպտեմբերի 14-ից գտնվում է հերթական լայնածավալ պատերազմի մեջ: Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի տարածքների նկատմամբ՝ պահանջելով Զանգեզուրի միջանցքը: Հիմա՝ հարց. այդ դեպքում Բերձորի միջանցքն ինչո՞ւ ափալ-թափալ հանձնեցիք Ադրբեջանին, եթե պետք է պատերազմով փորձեին ստանալ իրենց ուզածը, ինչո՞ւ Բերձորը, Սուսը, Աղավնոն նվիրեցիք Ադրբեջանին ու մարդկանց ստիպեցիք կրկին տնավեր դառնալ ու բռնել գաղթի ճանապարհը: Այս հարցերի հասցեատերն այս պահին Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
13:33
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03