«Մենք արկածախնդիր ենք, որ էս պետության գլխին արհավիրք բերե՞նք, թե՞ էս ինչի՞ մասին է խոսքը գնում: Ուզում եմ ասել՝ մենք պետք է հասկանանք՝ Ղարաբաղի, Արցախի մասով կարմիր գիծը քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար: Այդ գիծը քաշած է էն մի ելույթներով: Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»,- այս մասին երեկ «Factor TV»-ի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Փաստորեն Էդմոն Մարուքյանն այս հարցազրույցում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը համարում է արկածախնդրություն՝ հստակ նշելով, որ իրենց համար կարմիր գիծն Արցախի հարցով քաշված է, և այդ գիծն Արցախի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներն են:
Այսինքն, ըստ Էդմոն Մարուքյանի, արկածախնդրություն էր Արցախյան շարժումը, Արցախի ինքնորոշման համար 30-ամյա պայքարը, Արցախյան առաջին պատերազմը, Ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիք պաշտպանելը ևս արկածախնդրություն էր:
Էդմոն Մարուքյանը խնդիր ունի նախ իր համար բարոյական գծեր քաշելու, ապա նոր անցնելու քաղաքական կարմիր գծերին:
Մանրամասները՝ տեսանյութում