Ավստրիայում գների բարձրացման դեմ բողոքի ցույցին ավելի քան 30 000 մարդ է մասնակցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ազգային արհմիությունների ֆեդերացիան հայտնել է, որ Վիեննայում մոտ 20 հազար մարդ փողոց է դուրս եկել։
Ոստիկանությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ակցիան խաղաղ է անցնում։
Հանրահավաքը վերածվել է Վիեննայի կենտրոնով երթի։
Արհմիությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ցույցին, պահանջել են փոփոխություններ կառավարության քաղաքականության մեջ, սոցիալական իրավունքների երաշխիքներ, միջամտություն շուկայական մեխանիզմներին՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին խոշոր ընկերությունների գերշահույթները կանխելու համար։
Ակցիայի անցկացման վայրում հերթապահություն են իրականացնում ոստիկանության ուժեղացված ջոկատները, իսկ փողոցը, որով անցնում է ցույցի երթուղին, փակ է։
Ավելի վաղ Ավստրիայի արհմիությունների ֆեդերացիան սեպտեմբերի 17-ին ցույց էր հայտարարել բոլոր դաշնային նահանգներում։ Սպասվում էր, որ ամբողջ երկրում մի քանի տասնյակ հազար մարդ դուրս կգա փողոց:
Երկրում ինֆլյացիայի աճը լուրջ մարտահրավերների աղբյուր է դարձել քաղաքացիների համար, իր Twitter-ում հայտնել է Վիեննայի քաղաքապետ Մայքլ Լյուդվիգը։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն իր հերթին ասել է, որ կիսում է գների բարձրացման հետ կապված բողոքի ցույց անող քաղաքացիների մտահոգությունը։
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02