Թեհրանը փորձում է հասնել Իրանի եւ «հինգ գումարած մեկ» խմբի միջեւ միջուկային գործարքի վերականգնմանը, նախընտրելի է՝ այն ձեւով, որը ԱՄՆ-ին թույլ չէր տա նորից միակողմանիորեն դուրս գալ այդ պայմանավորվածություններից։ Այս մասին CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ «Եթե խոսքը լավ եւ արդարացի գործարքի մասին է, ապա մենք լրջորեն տրամադրված կլինենք պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա դուրս գալ գործարքից»,- ասել է Ռայիսին»։ Այս առնչությամբ CBS-ի թղթակիցը նկատել է, որ Իրանը պոտենցիալ առումով նույնպես կարող է դուրս գալ գործարքից։ «Ամերիկացիները խախտել են իրենց խոստումը։ Նրանք դուրս են եկել [Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)] միակողմանիորեն»,- նշել է Ռայիսին։ «Մենք չենք կարող վստահել ամերիկացիներին նրանց պահվածքի պատճառով, որը մենք արդեն տեսել ենք։ Դրա համար, եթե երաշխիքներ չկան, ապա չկա [նաեւ] վստահություն»,- ընդգծել է Իրանի նախագահը։ Բացի այդ, նա հավաստիացրել է, որ « միջուկային սպառազինություն ունենալը» չի նախատեսվում Թեհրանի դոկտրիններով։ Ռայիսին նաեւ հաստատել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հնարավորությունը։ «Դրանով կարելի է զբաղվել միջուկային թեմատիկայի վերաբերյալ բանակցություններից առանձին։ Դա կարելի է ապահովել երկու երկրների միջեւ։ Խոսքը հումանիտար հարցի մասին է։ Դա կարող է լուծվել բանակցությունների միջոցով»,- նշել է նախագահը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02