Հ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը։
Արամ Զաքարյանի կենսագրական տվյալները
Ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:
1981թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: 2000թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
17.11.1980 – 17.05.1982 թթ.` ծառայել է զինված ուժերում:
04.06.1982– 18.03.1986 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով տեսչության տեսուչ,
18.03.1986 – 15.01.1991 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
15.01.1991 – 02.11.1993 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ,
02.11.1993 – 07.03.1994 թթ.` Կոտայքի տարածքային ՆԳ վարչության պետ,
07.03.1994- 04.04.1994 թթ.` Կազմակերպված հանվարության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ,
04.04.1994 – 24.10.1994 թթ.` Էջմիածնի ՆԳ բաժնի պետ,
24.10.1994 – 03.04.1995 թթ.` Էջմիածնի տարածքային ՆԳ վարչության պետ,
03.04.1995 – 16.07.1999 թթ.` Երևանի ՆԳ վարչության պետ,
09.06.2000 – 15.03.2002 թթ.` ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ,
15.03.2002 – 08.08.2002 թթ.` Արագածոտնի մարզային ՆԳ վարչության պետ,
08.08.2002 – 15.03.2004 թթ.` Երևան քաղաքի վարչության պետ,
15.03.2004– 25.08.2010 թթ.` ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ,
18.08.2011 – 24.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,
24.12.2011 – 15.04.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
15.04.2013 –03.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 03.10.2014 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:
ՀՀ ոստիկանության պետի 12.10.2016 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2009 թ.` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2006 թ.` «Շնորհակալագրով»,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2014 թ.` Վարչապետի հուշամեդալով,
ինչպես նաև բազմիցս պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների կողմից:
ՀՀ Նախագահի հրամանագրով` 15.04.2005 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Ունի մեկ դուստր:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03