Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Tert.am-ի հետ զրույցում տեղեկանալով, որ մարտական գործողություններին մասնակցելու մասին գրության բացակայության պատճառով ապրիլյան քառօրյային մասնակցած որոշ ուսանողներ չեն կարողանում ստանալ սահմանված՝ ուսման 50 և ավելի տոկոս զեղչից, խոստացավ անձամբ խոսել Պաշտպանության նախարարի հետ:
«Հետաքրքիր է, փորձեմ պաշտպանության նախարարի հետ խոսել, հասկանալ»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարությունից հստակ չեն պատասխանում Tert.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքով է, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից մի մասի զինվորական գրքույկներում լրացվել է, որ մասնակցել են մարտական գործողություններին, իսկ մյուս մասինը՝ ոչ, միայն լրացվել է, որ մարտական հերթապահություն է իրականացվել:
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի գրավոր հարցմանը միայն պատասխանել են, թե զինվորական գրքույկներում մարտական գործողությունների կարգ սահմանված չէ, և աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:
Նշենք, որ Կրթության և գիտության նախարարությունից Tert.am-ին տեղեկացրել էին, որ սահմանված զեղչից օգտվողներ կան, քանի որ նրանց քառօրյա պատերազմին մասնակից լինելու մասին գրություն զինգրքույկում առկա է եղել:
ՊՆ-ից մասնավորապես նշել են. «Պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում առկա են մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու և մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար անհրաժեշտ էջեր:
Մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին գրառումներն իրականացվում են ծառայության վայրի զորամասի հրամանատարի կողմից՝ 03.07.2014թ ՀՀ կառավարության N 712-Ն որոշման և 17.10.2014 ՀՀ պաշտպանության նախարարի N 1230 հրամանով սահմանված կարգով:
Մարտական գործողություններին մասնակցի լինելու վերաբերյալ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու կարգ սահմանված չէ, միաժամանակ հաշվի առնելով ս.թ. ապրիլյան մարտական գործողությունները, ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ, որի արդյունքների հիման վրա համապատասխան կարգավիճակ ունեցող (այդ թվում նաև զինվորական ծառայությունից ազատված) անձանց զինվորական գրքույկներում կիրականացվեն անհրաժեշտ գրառումները»:
Նշենք, որ մինչ այդ Պաշտպանության նախարարությունից նաև հայտարարել էին, որ բոլոր նրանք, ովքեր քառօրյային մասնակցել են և նրանց զինգրքույկում չի լրացվել մարտական գործողություններին մասնակից գրությունով կարող են առանձին դիմել ՊՆ՝ սխալն ուղղելու համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34