«Կովկաս ինստիտուտում» «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու պատճառների և հետևանքների մասին քննարկման ժամանակ «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ հուլիսյան իրադարձությունների հիմքում կա նախապատմություն: Նա նշեց, որ Հայաստանում կար ստվար մի հատված, որը, դժգոհ լինելով իշխանություններից, հակված էր բռնության:
Նա մատնանշեց, որ Հայաստանում վերջին ընտրություններից հետո ամբողջ քաղաքական դաշտը գրավեց Հանրապետական կուսակցությունը, իսկ քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքականությունից դուրս մնացած ընդդիմությունը պետք է գտնի իր դրսևորման հարթակները․մի մասը հայտարարություններով հանդես է գալիս մամուլում, մյուս մասը՝ իր քաղաքական գործունեությունն իրականացնում է ՀԿ-ների միջոցով, մեկ այլ մաս էլ դուրս է գալիս փողոցներ:
«Եվ եթե երկրում հազարավոր մարդիկ ասում են, որ առանց բռնության ոչինչ փոխել հնարավոր չէ, ապա հնարավոր է, որ ահաբեկչություն կառաջանա: Եթե բոլորն ասում են դա, ապա մի տասը հոգի, որոնք ավելի հուզական են, հնարավոր է, որ դա իրականություն դարձնեն»,֊ ասաց նա՝ ակնարկելով «Սասնա ծռերին»:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ հետաքրքրական է, որ «Սասնա ծռերին» միայն առաջին օրը որպես ահաբեկիչներ դիտարկեցին, դրանից հետո դիտարկողները հայտնվում էին հարվածի տակ: Նշեց, որ դրա պատճառները ուսումնասիրելը սոցիոլոգիայի խնդիրն է, որը բարդ և թանկ գործընթաց է:
«Իհարկե, կարելի է ասել, որ ոստիկանությունը լավ չի աշխատել, ոստիկանության մեղավորությունն է, բայց անգամ Իսրայելում, որտեղ ԱԱԾ-ն շատ լավ է աշխատում, ահաբեկչություններ լինում են»,֊- ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը խոսելով իրավիճակից դուրս գալու մասին՝ նշեց, որ չպետք է ասել, որ արդար ընտրությունների միջոցով է հնարավոր ինչ-որ բան փոխել: «Մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, եթե կարողանանք ապահովել տնտեսական երկնիշ աճ: Բայց այդպիսի հեռանկար, ինչպես նկատվում է, մենք չունենք: Հայաստանում տնտեսական խնդիրները կես տարում հնարավոր չէ լուծել: Ոչ մի հեղափոխություն, կոռուպցիայի դեմ պայքար հնարավոր չէ անել: Մեկ տարում միայն հնարավոր է բերել նոր մարդկանց, ցույց տալ ինչ-որ բանի միջոցով պայքար, հնարավոր է փորձել փոխել անփոփոխելին և այլն,- ասաց նա՝ ավելացնելով,- Հայաստանի խնդիրը հնարավոր է լուծել երկար, ծանր աշխատանքով»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47