Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունների, թե Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական ռազմական ճամբարը տեղակայվել է Իրաքի իշխանությունների խնդրանքով: Այս մասին գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումները, թե Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին Անկարա այցի ժամանակ խնդրել է Թուրքիային Իրաքի Բաշիքա շրջանում ռազմական ճամբար տեղակայել, անհիմն են: Խիստ հակասական են նաև թուրքական իշխանությունների կողմից հնչող այն պնդումները, թե թուրքական ԶՈՒ-ն Իրաքի տարածքում է Մոսուլի նախկին նահանգապետ Ասիլ Նուջեյֆիի և Քուրդիստանի ինքնավար մարզի ղեկավար Բարզանիի հրավերով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ թուրքական կառավարության այս հակասական հայտարարությունները, խախտելով հարևան երկրի տարածքային ամբողջականության իրավունքը, դժվար իրավիճակի մեջ են դնում թուրք զինվորին:
«Մենք՝ իրաքցիներս, շեշտում ենք, որ շարունակելու ենք պայքարել մեր տարածքներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրելու համար: Մենք նաև դիմադրելու ենք մեր տարածքային ամբողջականությունը խախտողներին: Հաղթանակի օրը մոտ է: Մեզ չեն կարող մոլորեցնել անկարևոր ու բռնկուն մամուլի ասուլիսներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Շաբաթներ առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմական ճամբարը, որտեղ տեղակայվել են թուրք զինվորականները, ստեղծվել է Իրաքի իշխանությունների անմիջական խնդրանքով:
Նախօրեին էլ Էրդողանը, մեկնաբանելով Իրաքի վարչապետի՝ իր հասցեին ուղղված քննադատությունը, ասել էր. «Դու իմ զրուցակիցը չես, դու իմ մակարդակին չես, իմ որակին չես: Մենք անելու ենք մեր իմացածը: Ո՞վ է այդ Իրաքի վարչապետը... Տեղդ իմացիր: Թուրքական բանակը քեզանից թույլտվություն չի հարցնելու»:
Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:
Tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47