«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առանց պետական նշանակության որեւէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը:
Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:
Ազգային ժողովի նախագահությունը գործադրի գործընկերներին է հետեւել ու նույնպես ոչինչ չի նախաձեռնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: Եւ որեւէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձեւաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է: Անկախ ամեն ինչից, Հայաստանը, այո, արյան, զրկանքների ու թանկ գնով ձեռք բերված Անկախություն պետք է ունանա ու դարեր շարունակ տոնի այն, հետեւաբար՝ շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03